ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թուրքիան զինվորականների է ուղարկում Ադրբեջան

Թուրքիան զինվորականների է ուղարկում Ադրբեջան
21.11.2020 | 15:15

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կմեկնեն Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։ Նախարարն ասել է, որ ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը։ Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին հավանություն էր տվել Ռեջեբ Թայիփ Էրդողանի որոշմանն Ադրբեջան զինվորականներ ուղարկելու վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ նրանք կարող են այնտեղ գտնվել մեկ տարի։

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ